Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ֆրանսիայից վտարել են 66 օտարերկրացիների, որոնց կասկածում են արմատական տրամադրությունների մեջ

Ֆրանսիայից վտարել են 66 օտարերկրացիների, որոնց կասկածում են արմատական տրամադրությունների մեջ
03.12.2020 | 22:41

Ֆրանսիայի իշխանությունները վերջին մեկուկես ամսում երկրից վտարել են 66 օտարերկրացիների այն կասկածանքով, թե նրանք արմատական գաղափարներ են դավանում: Դեկտեմբերի 3-ին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը RTL ռադիոկայանի եթերում:

«Այս պահին 66 մարդ է վտարված Ֆրանսիայից,- ասել է նա:- 50 մարդ գտնվում է վարչական ձերբակալման կենտրոններում՝ սպասելով վտարման»: ՆԳ նախարարը նշել է, որ արտաքսման գործընթացը դժվարացնում է այն փաստը, որ «Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով փակ է օդային հաղորդակցությունը մի շարք երկրների հետ»: Նա նաեւ տեղեկացրել է, որ «այսօր օրվա երկրորդ կեսին կսկսվի 76 մզկիթների նկատմամբ վերահսկողության սահմանման միջոցների իրականացումը, որտեղ, ենթադրաբար, արմատական իսլամիզմի գաղափարներ են քարոզում»: Հոկտեմբերի կեսերին ՆԳՆ-ն հայտնել է, որ իշխանությունները հետեւում են ավելի քան 4 000 օտարերկրացիների, որոնց կասկածում են արմատականացման մեջ, եւ պատրաստվում են նրանցից 231-ին վտարելու երկրից:

Դիտվել է՝ 2240

Մեկնաբանություններ